Իրանի համար Ադրբեջանը տրոյական ձի է, որը տարածաշրջան է մտցրել Իսրայելին
Գլխավոր » Լրահոս » Իրանի համար Ադրբեջանը տրոյական ձի է, որը տարածաշրջան է մտցրել Իսրայելին

Իրանի համար Ադրբեջանը տրոյական ձի է, որը տարածաշրջան է մտցրել Իսրայելին

Իրանին մտահոգում են տարածաշրջանում տեղի ունեցած վերջին փոփոխությունները և Իսրայելի հետ Ադրբեջանի համագործակցությունը. գրում է Al Monitor ամերիկյան հրատարակությունը:

Նշվում է, որ Ադրբեջանի և Իրանի հարևան երկրների համատեղ զորավարժությունները վկայում են տարածաշրջանում ռազմավարական հավասարակշռության փոփոխության մասին:

Իսրայելի պաշտպանական համագործակցությունն Ադրբեջանի հետ ակնհայտ նշան է, որ Իրանին այժմ սպառնում են նաև հյուսիսից: Թեհրանը Ադրբեջանին դիտարկում է որպես տրոյական ձի, որը թույլ է տալիս Իսրայելի մուտքը տարածաշրջան:

Իրանը նաև լրջորեն մտահոգված է, որ կարող է կորցնել կապը Հայաստանի հետ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» պատճառով:

Ինչ վերաբերում է Հայաստանի խնդրին, ապա Ռուսաստանը օգնություն է առաջարկել Սյունիքում վեճի դիվանագիտական կարգավորման գործում` ստեղծելով սահմանային հանձնաժողով, սակայն այդ ջանքերը դեռ շոշափելի արդյունքներ չեն տվել:

Տարածաշրջանում Ռուսաստանի հավասարակշռման քաղաքականությունը դժվար թե կայուն լինի` հաշվի առնելով արցախյան պայմանագրի փխրունությունը և տարածաշրջանում աճող աշխարհաքաղաքական դժվարությունները Թուրքիայի, Իրանի և Իսրայելի միջև ուժային խաղի պատճառով:

Նյութի թարգմանությունը՝ yerkir.am կայքից

1