ՀՅԴ ԱԵՄ-ի անդամները հանդիպել են Արմեն Սարգսյանի հետ
Գլխավոր » Գաղափարական » ՀՅԴ ԱԵՄ-ի անդամները հանդիպել են Արմեն Սարգսյանի հետ

ՀՅԴ ԱԵՄ-ի անդամները հանդիպել են Արմեն Սարգսյանի հետ

ՀՅԴ ԱԵՄ-ի անդամները հանդիպել են Արմեն Սարգսյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ Արցախի երիտասարդական միության ֆեյսբուքյան էջից, որտեղ մասնավորապես նշված.

«ՀՅԴ Արցախի երիտասարդական միության գրասենյակում այսօր տեղի է ունեցել երիտասարդական միության անդամների հանդիպումը դաշնակցական ընկեր Արմեն Սարգսյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկում է ծավալվել պատերազմում պարտության պատճառների, Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի, դրանից դուրս գալու ուղիների, աշխարհաքաղաքական նոր զարգացումների, ապագա անելիքների և հեռանկարների մասին:

Արմեն Սարգսյանը կարևորել ու ընդգծել է երիտասարդական ներուժն ի շահ երկրի զարգացմանն օգտագործելու անհրաժեշտությունը»:

1