ՀՅԴ երիտմիություններն Արցախի կողքին են
ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես նշվում է.
«ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը աջակցության տեսաուղերձներ է ստացել ՀՅԴ աշխարհասփյուռ երիտասարդական և ուսանողական միություններից՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական զինված կազմավորումների կողմից սանձազերծված պատերազմի առաջին տարելիցի կապակցությամբ:
ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը համախմբում է ՀՅԴ երիտասարդական ընտանիքն Արցախում և հատկապես պատերազմից հետո իր ողջ ներուժն օգտագործում է Արցախի զարգացման համար:
Արցախ-Հայաստան-Սփյուռք. ահա այն հզոր ուժը, որ կարող է իր միասնականությամբ չեզոքացնել մեր հայրենիքին սպառնացող բոլոր վտանգները»: