«Արցախն ապրում է». ջահերթ Ստեփանակերտում
Գլխավոր » Գաղափարական » «Արցախն ապրում է». ջահերթ Ստեփանակերտում

«Արցախն ապրում է». ջահերթ Ստեփանակերտում

Ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված նվիրյալների, Ստեփանակերտում տեղի է ունեցել «Արցախն ապրում է» խորագիրը կրող ջահերթ, որին մասնակցել են հազարավոր արցախցիներ:

նախքան երթի մեկնարը Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում Տեր Մինասի քահանա Մովսիսյանի ձեռամբ մատուցվել է հոգեհանգստյան կարգ:

Երթի ընթացքում Ստեփանակերտի տարբեր հատվածներից երթին միացել են Արցախի բռնագրավված տարածքների անուններըը կրող թևերը:

Երթն ավարտվել է Ստեփանակերտի հուշահամալիրում, որտեղ մասնակիցներն իրենց խոնարհումն են բերել նահատակված նվիրյալների հիշատակին:

Ստորև ներկայացնում ենք «Ապառաժ»-ի ֆոտոշարքը:

1