ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի տնօրենի կոչը ` Ադրբեջանի կողմից ուղղաթիռի խոցման վերաբերյալ
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցույց տվեց Ղարաբաղի նկատմամբ իր անխոհեմ ագրեսիան` խոցելով ռազմական ուղղաթիռ, որի արդյունքում զոհվել է երեք հոգի: Երեք զոհերի համար աղոթելու, նրանց վշտահար ընտանիքներին ցավակցելու և Արցախի զինվորների հետ ձեր միասնականությունը ցույց տալու համար համացանցում տեղադրեք #ArtsakhStrong գրությունը»: