«Մարաշլեան» Photo Atelier-ի մասնաճյուղ Արցախում
Գլխավոր » Գաղափարական » «Մարաշլեան» Photo Atelier-ի մասնաճյուղ Արցախում

«Մարաշլեան» Photo Atelier-ի մասնաճյուղ Արցախում

Երեկ՝ սեպտեմբերի 19-ին,  «Պարկ հոթել Արցախ» հյուրանոցում տեղի է ունեցել «Մարաշլեան» Photo Atelier-ի արցախյան մասնաճյուղի բացումը։

Ֆոտոստուդիայի նպատակը ազգայինի քարոզչությունն է, ինչպես նաև հայկական ընտանեկան լուսանկարչության ավանդույթի վերականգնումը, երբ մի լուսանկարի մեջ մի քանի սերունդ էր ներկայացվում։

Ֆոտոստուդիան և իր թիմը մեծ աշխատանք են կատարում՝ վերականգնելով ազգային հագուստը, որն այս դեպքում Արցախի տարազն էր։ Ստուդիան նաև ևս մի քանի նախագծեր կիրականացնի կրթական ծրագրերի տեսքով՝ ուուցողական իմաստով՝ լուսանկարչություն կամ տարազագիտություն, այն, ինչ հաճելի կլինի երեխաներին։

«Մարաշլեան» Photo Atelier -ի հիմնադիր, լուսանկարիչ Էմմա Մարաշլյանի հետ «Ապառաժ»-ի հարցազրույցը կներկայացնենք առաջիկայում։

1