ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը կոչով դիմել է Սպիտակ տանը
Գլխավոր » Միջազգային » ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը կոչով դիմել է Սպիտակ տանը

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը կոչով դիմել է Սպիտակ տանը

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հանդես է եկել կոչով` շեշտելով, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը պետք է անահպաղ դատապարտի ուղղաթիռի կործանումը.

 

«Օբամայի աշխատակազմը պետք է վճռականորեն դատապարտի ադրբեջանական օդուժի կողմից անզեն ուղղաթիռի կործանումը, որը թռչում էր ԼՂՀ տարածքով: Միաժամանակ ԱՄՆն պետք է դադարեցնի Բաքվին տրամադրվելիք ռազմական օգնությունն ու դադարեցնի Ադրբեջանի հետ երկկողմ բոլոր համաձայնագրերը, մինչեւ նախագահ Ալիեւը չդադարեցնի իր ագրեսիան ընդդեմ Արցախի եւ Հայաստանի:

 

Սպիտակ տունը պետք է հրաժարվի այն գաղափարախոսությունից, որ պետք է կողմերի մեջ անպայման պահպանել պարիտետ: Փաստերը խոսուն են, եւ մենք պետք է առաջնորդվենք ԱՄՆ քաղաքականությամբ: Արցախը ժողովրդավարությունն է, որ խաղաղության ձեռք է մեկնում, իսկ Ադրբեջանը, իր հակահայկական ագրեսիայով, հանդիսանում է էսկալացիայի առաջնորդն ու դիկտատորը: ԱՄՆն պետք է  կանգնի խաղաղության եւ ժողովրդավարության կողքին»,-  ասել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօերն Արամ Համբարյանը:

1