Վահան Խաչատրյանի բեմադրությամբ տեղի է ունեցել Ռիչարդ Կալինոսկիի «Հրեշը լուսնի վրա» առաջնախաղը

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ռեժիսոր Վահան Խաչատրյանի բեմադրությամբ տեղի է ունեցել Ռիչարդ Կալինոսկիի «Հրեշը լուսնի վրա» առաջնախաղը՝ երկու գործողությամբ:

Նախքան ներկայացման մեկնարկը Վահան Խաչատրյանը ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի՝ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով խորհրդական Արմեն Սարգսյանին, ում շնորհիվ և միջնորդությամբ տեղի է ունենում այս ներկայացումը

Ներկայացման հիմքում հայոց ցեղասպանությունից փրկված և ԱՄՆ ում ապաստան գտած հերոսների կյանքի պատմությունն է:
Վահան Խաչատրյանի խոսքով ներկայացումը մեր անցյալի մասին է: Պատմությունը սկսվում է 1921թ-ին, որը ներկայացնում է մեր՝ հայերիս հավաքական կերպարները՝ լուսավոր, գեղեցիկ, մազապուրծ եղած ամենամեծ դժվարություններից: Նրանք, հասնելով օվկիանոսից այն կողմ, փորձում են կառուցել իրենց երջանկությունը:
Ստորև ներկայացնում ենք ներկայացումը՝ ֆոտոռեպորտաժով:



















