Խաղաղապահ զորքերի միջնորդությամբ հրադադարի պայմանավորվածություն է ձեռք բերվել
Գլխավոր » Լրահոս » Խաղաղապահ զորքերի միջնորդությամբ հրադադարի պայմանավորվածություն է ձեռք բերվել

Խաղաղապահ զորքերի միջնորդությամբ հրադադարի պայմանավորվածություն է ձեռք բերվել

ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից։

«Այս պահին, նշված պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է»։

Հավելենք, որ ՀՀ ԱԳՆ-ից ևս հայտնում են, որ հրադադարը պետք է հաստատվեր տեղական ժամանակով ժամը 10։00-ից՝ տեղեկացնելով, որ այժմ հրադադարը հարաբերական պահպանվում է։ Չնայած պայմանավորվածությանը, հայկական կողմից հայտնում են, որ տարբեր ուղղություններում կրակոցները շարունակվում են։

Օրինակ՝ Մարդու իրավունքների պաշտպանն հայտնում է, որ 10:30-ի դրությամբ հակառակորդը կրակում է Գեղարքունիքի 6 գյուղերի ուղղությամբ։ Սոթքի բնակիչներից մեկն էլ տեղեկացրել է, որ Վերին Շորժայում ինտենսիվ մարտերը գիշերվանից շարունակվում են։

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում: Ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր է:

yerkirmedia.am

1