Մաճկալաշենի բնակիչ է գերեվարվել
Մեր տեղեկություններով՝ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի 27-ամյա բնակիչ է գերեվարվել: Նա զբաղվում էր անասնապահությամբ և կորած անասունների որոնման ընթացքում հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում։
«Ապառաժ»-ը փորձել է դեպքի մանրամասները պարզել Մաճկալաշենի համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանից: Նա նշել է, որ այժմ բանակցութուններ են ընթանում և մանրամասներ չի կարող հաղորդել: