Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել է Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը
Գլխավոր » Լրահոս » Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել է Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը

Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել է Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը

-Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր: Իրադրությունը, ժամը 23:00-ի դրությամբ, շարունակում է լարված մնալ: — Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին նախազգուշացնում է, որ սահմանային ցանկացած սադրանք արժանանալու է կոշտ արձագանքի, և իրադրության սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:

1