ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի ելույթը
Գլխավոր » Հատուկ նախագծեր » «Հայաստան» դաշինք » ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի ելույթը

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի ելույթը

Հարց է առաջանում, թե ինչու կա ակնհայտ տարբերություն սպասելիքի և նրա միջև, այն, ինչ մենք տեսանք, և կա 2 տարբերակ՝ մարդիկ իրենց մտածածը չեն ասում, ինչը ևս վատ է պետության համար, և նշանակում է, որ մթնոլորտը երկրում այնպիսին չէ, որ քաղաքացին ազատ արտահայտի իր կարծիքը, երկրորդը՝ ընտրությունների ժամանակ աշխատել է կեղծիքների մի այնպիսի մեքենա, որը բավականին կեղծիքի ծավալ է ապահովել։ — Այս մասին երեկ «Հայաստան» դաշինքի 1-ին ընդհանուր ժողովի ժամանակ ասաց ՀՀ 2-րդ նախագահ և դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը:

Նա նշեց, որ մոտ 200.000 ձայն կասկածի տակ է, և իրենք պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան ու սպասել հետագա զարգացումներին:

«Իշխանությունը գնացել է ընտրություններին՝ չկատարելով ոչ մի խոստում, այդ նույն իշխանությունը պարտվել է պատերազմը, որի ընթացքում ունեցել ենք հազարավոր զոհեր, կրկնակի զոհեր և առողջ հասարակությունը այդպիսի արդյունքներից հետո չպետք է քվեարկեր իշխանության վերարտադրվելու համար»,- նշեց նախագահ Քոչարյանը։

https://youtu.be/tgqP0U8sFf4

yerkir.am

1