«Հայաստան» դաշինքը մինչև հուլիսի 2-ը կդիմի Սահմանադրական դատարան
«Հայաստան» դաշինքը քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով մինչև հուլիսի 2-ը կդիմի Սահմանադրական դատարան:
«Հաշվի առնելով անձնագրերի, զինվորների, շրջիկ խմբերի մասով ձեռք բերված մի շարք փաստական հանգամանքները, գործ ունենք շուրջ 200.000 քվեի հետ, ինչը ընտրությունների ելքի վրա էական ազդեցություն ունեցող թիվ է:
Նախապատրաստական փուլում գտնվող դիմումում ներկայացված կլինեն նաև ԿԸՀ դիմումում ներկայացված մի շարք ընտրակեղծիքներ, որոնք, ցավոք, ԿԸՀ կողմից համակողմանի, լրիվ և օբյեկտիվ չուսումնասիրվեցին»:
Հիշեցնենք, որ արտահերթ ընտրությունների արդյունքների ամփոփման ժամանակ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանն էլ նշել էր, որ պատրաստվում են ՍԴ-ին ուղղված դիմումը ներկայացնել հնարավորինս սեղմ ժամկետներում, համաձայն օրենքի՝ այսօրվա արդյունքների ամփոփումից հետո 5-օրյա ժամկետում: