Բացահայտե՛նք սադրիչներին
Երեկ՝ հունիսի 22-ին, Ստեփանակերտի հրապարակում Արայիկ Հարությունյանի կողմից հրավիրված «անկեղծ զրույց»-ի ժամանակ անհայտ անձինք խաղաղ ցուցարարների ձեռքից վերցրել և պատռել են «Արայիկ, մեր աբուռը ծախվում չի» և այլ գրառումներով պաստառներ:
Ստորև ներկայացնում ենք պաստառները պատռողներից մեկի լուսանկարը.
«Անկեղծ զրույց»-ի ժամանակ Արայիկ Հարությունյանի դեմ արտահայտվող կնոջը նկարում երևացող սպիտակ շապիկով անձը գոռալով ասում է՝ սեպտեմբերի 27-ին ո՞ւր էիր, այդ ժամանակ գայիր խոսեիր, փախել եք, այ դրա համար էլ էս օրին ենք:
Միևնույն ժամանակ ճանաչեք նաև պատվախնդիր արցախցուն, ով անտարբեր չանցավ ամոթալի այս երևույթի կողքով: Նրա խոսքն ուղղված է վերը նշված անձին, ով այդ պահին արդեն լքել էր հրապարակը:
«Դավաճան» վանկարկողներին լռեցնելու համար ակտիվ միջամտություն են ցուցաբերել հետևյալ լուսանկարների անձինք.