«Քաղաքացիական պայմանագիրը» ԱԺ-ում կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը` 29 մանդատ, «Պատիվ ունեմ»-ը խորհրդարանում կլինի իրավունքի ուժով ու կունենա 7 մանդատ
Գլխավոր » Հատուկ նախագծեր » «Հայաստան» դաշինք » «Քաղաքացիական պայմանագիրը» ԱԺ-ում կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը` 29 մանդատ, «Պատիվ ունեմ»-ը խորհրդարանում կլինի իրավունքի ուժով ու կունենա 7 մանդատ

«Քաղաքացիական պայմանագիրը» ԱԺ-ում կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը` 29 մանդատ, «Պատիվ ունեմ»-ը խորհրդարանում կլինի իրավունքի ուժով ու կունենա 7 մանդատ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է բոլոր ընտրական տեղամասերում ամփոփված նախնական արդյունքները, համաձայն որի՝ առաջատարը Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ քվեների մոտ 53,92 տոկոսով:

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքներով նոր խորհրդարանում կլինեն երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը: «Պատիվ ունեմ» դաշինքը չի հաղթահարել անցողիկ շեմը և խորհրդարանում կլինի իրավունքի ուժով:

Մանդատները կբաշխվեն հետևյալ կերպ՝ 

«Քաղաքացիական պայմանագիր» -71 մանդատ,

«Հայաստան» դաշինք- 29 մանդատ,

«Պատիվ ունեմ» դաշինք- 7 մանդատ:

4 ամենամեծ ազգային փոքրամասնությունների 4 մանդատներից երեքը բաժին են հասնում «Քաղաքացիական պայմանագրին», մեկը՝ «Հայաստան» դաշինքին: Ըստ այդմ՝ «Հայաստան» դաշինքի մանդատները դառնում են 27:

Բացի այդ, «Հայաստան» դաշինքը ստանում է լրացուցիչ 2 մանդատ, որպեսզի խորհրդարանում ապահովվի սահմանադրության պահանջը. ընդդիմության կազմը խորհրդարանում պետք է 1/3-ից պակաս չլինի

1