Մեծ թվով մարդիկ ունեն վենդետայի բարոյական իրավունք, բայց մեր պարտքն է լինելու թույլ չտալ դա. Ռոբերտ Քոչարյան
Բարոյական տեսանկյունից այս իշխանության կողմից հնչեցվող վենդետայի իրավունքն ունեն առնվազն 5 հազար զոհվածների հարազատներ, 10 հազար վիրավորների ընտանիքներ և հարազատներ, որովհետև նրանք արհեստականորեն պատերազմ են հրահրել և արել ամեն ինչ պատերազմում պարտվեու համար։ Այս մասին ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Ջերմուկ քաղաքում հանդիպելով ընտրողների հետ։
«Վենդետայի իրավունք ունեն բոլոր նրանք, ովքեր կորցրել են իրենց տները, ունեզրկվել են։ Իսկ դա 35 հազար մարդ է։ Ահռելի քանակի մարդ ունի վենդետայի բարոյական իրավունք։ Մեր պարտքն է թույլ չտալ դա։ Ես դա ասում եմ մի մարդու մասին, ով հրահրում է վենդետաներ»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:
yerkirmedia.am