Գինու փառատոն Արցախում
Գլխավոր » Հասարակական » Գինու փառատոն Արցախում

Գինու փառատոն Արցախում

Հոկտեմբերի 18-ին Հադրութի շրջանի Տող գյուղում կայացավ Արցախյան գինու առաջին փառատոնը:

 

Փառատոնի նախաձեռնողն էր ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունը, այն կոչված էր զբոսաշրջության միջոցով աշխուժացնելու Հարավային զբոսաշրջային երթուղու վրա գտնվող համայնքների զարգացումը` ինչպես նաև դրական ազդեցություն թողնելու ԼՂՀ զբոսաշրջության զարգացման վրա:

 

Փառատոնը, կարևորվում է նաև արցախյան գինեգործության ավանդույթների վերծանման տեսանկյունից: Արցախյան գինու արտադրողների, ինչպես նաև ՀՀ գինեգործների համար այս տարվանից ստեղծվում է մի հարթակ, որտեղ հնարավորություն է ընձեռնվում կազմակերպել իրենց արտադրության վաճառքը, իրականացնել փորձի փոխանակում, գովազդել իրենց արտադրությունը և այլն:

 

Փառատոնի ծրագիրն իր մեջ ներառում էր գինեգործության հնագույն և ինքնատիպ ծիսակատարությունը` տաշտում գինի ճզմելը, արցախյան ավանդական ուտեստների հյուրասիրություն, արվեստի գործերի ցուցահանդես-վաճառք, Տողի Մելիքական ապարանքի հնագիտական գտածոների ցուցադրություն և, իհարկե, գինի արտադրողների ցուցահանդես-տոնավաճառ, որտեղ ներկայացված էին  Արցախի 5 շրջանների և Հայաստանի գինիները: Փառատոնը ուղեկցվում էր հայկական ազգային երգ ու պարով:

1