«Ուր էլ գնան, գտնելու-բերելու ենք, այդ մարդիկ պետք է պատասխան տան»-Ռոբերտ Քոչարյան
Գլխավոր » Հատուկ նախագծեր » «Հայաստան» դաշինք » «Ուր էլ գնան, գտնելու-բերելու ենք, այդ մարդիկ պետք է պատասխան տան»-Ռոբերտ Քոչարյան

«Ուր էլ գնան, գտնելու-բերելու ենք, այդ մարդիկ պետք է պատասխան տան»-Ռոբերտ Քոչարյան

Հանդիպմանը մասնակից պահեստազորի սպայի հարցին, թե՝ ի՞նչ եք անելու, որպեսզի դավաճանների ելքը երկրից արգելվի, ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է․ «Ուր էլ գնան, գտնելու-բերելու ենք։ Այդ առումով հանգիստ եղեք։ Այս պատահածի համար մարդիկ պետք է պատասխան տան, և այդ պատասխանը պետք է լինի արդարադատության միջոցով և հենց Հայաստանի Հանրապետությունում։ Ով ուր փախչի, փեշերից բռնած բերելու ենք։ Երբ երկար ժամանակ զբաղեցնում ես երկրի ամենաբարձր պաշտոնը, պետք է էմոցիաներդ և զգացմունքներդ միշտ համադրես օրենքի գերակայության հետ։ Նման դեպքերում միշտ պայքար է գնում քաղաքականության և օրինականության միջև։ Մենք մեզ չպետք է այս իշխանությունների պես պահենք, և այս քաղաքականության ու օրինականության պայքարի մեջ պետք է հաղթի օրինականությունը։ Դրանից կշահի և՛ պետությունը, և՛ ժողովուրդը»։

https://youtu.be/SGJJBwTWnS4

yerkir.am

1