«Հայաստան» դաշինքը ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը
«Հայաստան» դաշինքն այսօր, մայիսի 29-ին ուղիղ եթերում ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը։
Մեր նախընտրական դաշինքի ծրագիրն անվանել ենք «365 օր․ ապագան սկսվում է այսօր»․ հայտարարեց նախկին փոխվարչապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Գևորգյանը՝ խորհրդարանական ընտրություններին իրենց ուժի նախընտրական ծրագիրն ու թիմին ներկայացնելուն նվիրված միջացառմանը։
«Մեր հասարակությանը ներկայացվող այս ծրագիրը մենք չենք համարում ավարտուն փաստաթուղթ, սա մեր սկզբունքային դիրքորոշումն է։ Մեր նպատակն է հետադարձ կապի միջոցով ստանալ առաջարկներ, նոր գաղափարներ, ինչու՞ չէ՝ նաև առարկություններ։ Մենք կոչով դիմում ենք հանրությանը, տարբեր մասնագիտական խմբերին, ձեր առաջարկները չափազանց կարևոր են մեզ համար։ Սրանով մենք շեշտում ենք մեր թիմի սկզբունքային մոտեցումներից մեկը՝ մասնակցային կառավարումը։ Հայաստանը կարիք ունի բոլոր կարող ուժերի համախմբման»,- ասաց նա՝ նշելով, որ ծրագիրը մտնելու է Հայաստանի բոլոր գյուղերն ու քաղաքները, բազմաթիվ տներ ու աշխատավայրեր, իրենք սպասում են բոլորի առաջարկներին։
Նրա խոսքով՝ իրենք առաջարկում են աշխատող երկրի կոնցեպցիան: Ըստ Գևորգյանի՝ այն մարդու մասին է և յուրաքանչյուր անհատի համար։ «Պետության ներսում պետք է գերիշխի արդարությունը, պետք է բացառվի անպատժելիությունը, ընտրովի արդարադատությունը և պոպուլիզմը։ Հասարակության զարգացման հաջողության հիմնական գրավականը պետք է դառնա ավանդական ու ժամանակակից մոտեցումների և արժեքների օպտիմալ համադրումը»,- ասց նա։
Ծրագրի ներկայացման համար բեմ հրավիրվեցին «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Աննա Գրիգորյանը, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանը, ՀՅԴ ԳՄ անդամ, բանասիրական գիտությունների թեկնածու, հրապարակախոս Լիլիթ Գալստյանը, ֆինանսական և բանկային իրավունքի խորհրդատու Ալեքսանդր Խաչատուրյանին։
Ապա բեմ հրավիրվեցին «Հայաստան» դաշինքի առաջնորդները՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, Արցախի առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Հնչեց ՀՀ օրհներգը։ Ապա առաջարկվեց մեկ րոպե լռությամբ հարգել Արցախի 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը։
Ելույթներով հանդես եկան ԱԺ պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության փոխնախագահ Աննա Գրիգորյանը, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանը, ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» քաղաքական դաշինքի անդամ Լիլիթ Գալստյանը, ֆինանսական և բանկային խորրդատու Ալեքսանդր Խաչատուրյանը, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը,
Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մամնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը,
Հայաստան դաշինքի առաջնորդ, Արցախի Հանրապետության առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
arfd.am