Գևորգ Չաուշի սպանության առեղծվածը
Ի հիշատակ Գևորգ Չաուշի նահատակության 114-րդ տարելիցին… Պատմաբան Աշոտ Ներսիսյանի «Գևորգ Չաուշի սպանության առեղծվածը» գիրքը հրատարակվել է 1992 թվականին, Երևանում, «Հայաստան» հրատարակչության կողմից, 30 000 օրինակով:
Գրքի այս էլեկտրոնային հրապարակումը, մեր կողմից կցված հավելյալ տվյալներով, ևս մի փորձ է հանրության սեփականությունը դարձնելու այս կարևոր նյութը, նկատի ունենալով, որ, դժբախտաբար, շարունակվում են բազմիցս հերքված Գևորգ Չաուշի մահվան շուրջ պտտվող ավելի քան 100 տարեկան շահարկումները: Դրանք այլևայլ առիթներով օգտագործվում են Հայաստանի Ա. Հանրապետությունը կերտած գործիչների՝ մասնավորաբար Ռուբենի (Մինաս Տեր Մինասյան) և իր միջոցով Հայաստանի պետականության վերակերտման մեջ մեծագույն ներդրումը ունեցած ուժի՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության անունը սևացնելու գործունեության շրջանակներում:
Գիրքը վերահրապարակում ենք նույնությամբ:
ՀՅԴ Հանրային Կապերի Գրասենյակ
[embeddoc url=”https://aparaj.am/wp-content/uploads/2021/05/Գեվորգ-Չաուշի-Սպանության-Առեղծվածը-1.pdf” download=”all” viewer=”google”]