ՀՅԴ Հիւսիսային Իրանի Կենտրոնական Կոմիտէի յայտարարութիւնը
Գլխավոր » Լրահոս » ՀՅԴ Հիւսիսային Իրանի Կենտրոնական Կոմիտէի յայտարարութիւնը

ՀՅԴ Հիւսիսային Իրանի Կենտրոնական Կոմիտէի յայտարարութիւնը

Վերանկախութիւնից ի վեր Հայաստանը երբեք այսպիսի թոյլ եւ անկարող վիճակում չի գտնւել։

Ադրբեջանցիների կողմից հայ զինւորներին զինաթափելու խայտառակ եւ նւաստացուցիչ տեսանիւթը եւ դրան յաջորդած տեղեկատւութիւնն այն մասին, որ կապիտուլեանտը պատրաստւում է ստորագրել Ադրբեջանի հետ արդէն համաձայնեցւած նոր՝ խայտառակ փաստաթուղթ, որի տրամաբանութեան շրջանակում է իրականացւելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջնական սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը՝ Հայաստանի համար խիստ աղէտաբեր հետեւնքներով, վկայում են այն մասին, որ Հայոց պետականութիւնը լինելութեան ինչպիսի լրջագոյն մարտահրաւէրի դէմ-յանդիման է կանգնած այսօր:

Այս բոլորը պարզորոշ է դարձնում, որ թշնամու դէմ չոքած, ազգային նկարագրից զուրկ եւ արժէքային որեւէ համակարգ չկրող Փաշինեանի իշխանութիւնն ինչպէս է իր դաւաճանական գործողութիւններով քայլ առ քայլ կազմաքանդում եւ ոչնչացնում Հայոց պետականութիւնը։

Հաշւի առնելով վերահաս վտանգը, ՀՅԴ Հիւսիսային Իրանի կառոյցի անունից պահանջում ենք.

-Անյապաղ դադարեցնել այս խնդրի հետ կապւած բոլոր ստւերային եւ գաղտնի բանակցութիւնները։
-Անմիջապէս հրապարակել համաձայնեցւած փաստաթուղթն ամբողջութեամբ, իր բոլոր յաւելւածներով։
-Միեւնոյն ժամանակ, ՀՀ նախագահին եւ իրաւասու այլ կառոյցներին կոչ ենք անում օգտագործել սահմանադրական եւ օրինական բոլոր միջոցները՝ թոյլ չտալու վարչապետի աթոռն անօրինական զբաղեցրած անձին, Հայաստանին եւ Արցախին վերաբերող որեւէ փաստաթուղթ ստորագրել։

Սա համազգային մարտահրաւէր է, որի հասցէատէրը ողջ հայ ժողովուրդն է։ Հայոց ցեղասպանութիւնից ի վեր, յայտնւել ենք մեր նորագոյն պատմութեան ամենաօրհասական պայմաններում։

Անհրաժեշտ է օր առաջ կասեցնել Հայոց պետականութեան սրընթաց գահավիժումը։ Վաղը ուշ է լինելու, իսկ կորուստն՝ անդառնալի։ Չմոռանանք, որ մենք պատասխանատու ենք պատմութեան եւ ապագայ սերունդների առջեւ:

ՀՅԴ ՀԻՒՍԻՍԱՅԻՆ ԻՐԱՆԻ ՇՐՋԱՆԻ ԿԵՆՏՈՐՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԷ
Թեհրան, 20 մայիսի 2021թ.

1