Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի. Հունաստանի ԱԳՆ
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում Ադրբեջանի կողմից Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքների օկուպացման մասին։
«Հայաստանի սահմանների երկայնքով լարվածությունը առանձնահատուկ մտահոգիչ է: Պետք է հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Կարևոր է խուսափել ցանկացած միակողմանի գործողությունից, որը կարող է խաթարել տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը»: