«Եվրոպա Արցախ» հյուրանոցի ճեմասրահում կայացել է հայազգի նկարիչների ցուցահանդես
Գլխավոր » Լրահոս » «Եվրոպա Արցախ» հյուրանոցի ճեմասրահում կայացել է հայազգի նկարիչների ցուցահանդես

«Եվրոպա Արցախ» հյուրանոցի ճեմասրահում կայացել է հայազգի նկարիչների ցուցահանդես

Այսօր՝ մայիսի 18-ին «Եվրոպա Արցախ» հյուրանոցի ճեմասրահում կայացել է հայազգի նկարիչ Ժան Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան), ֆրանսահայ նշանավոր նկարիչ, բեմանկարիչ, ֆիգուրատիվ արվեստի վարպետ Ժան Գառզուի (Գառնիկ Զուլումյան), օֆորտի մեծ վարպետ Էդգար Շահինի ստեղագործությունների ցուցահանդեսը։

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Մելանյա Բալայանը, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, «Եվրոպա Արցախ» հյուրանոցի տնօրեն Սերգեյ Շահվերդյանը, Ժամանակակից արվեստի թանգարանի ներկայացուցիչ, արվեստագետ Արմինե Հովհաննիսյանը, արվեստագետ Արա Հայթյանը, Գյուրջյան կիրառական արվեստի ինստիտուտի ռեկտոր Յուրի Հովհաննիսյանը:

Ներկա էին նաև ՀՅԴ ԿԿ անդամներ Դավիթ Իշխանյանն ու Վահրամ Բալայանը, Արցախի ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Աշոտ Ղուլյանը, Արցախի ԱՀ նախագահի խորհրդական Արմեն Սարգսյանը, հատուկ հանձնարարությունների դեսպան Մասիս Մայիլյանը, «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, արվեստագետներ, դասախոսներ և ուսանողներ:

Ելույթով հանդես են եկել Սերգեյ Շահվերդյանը, Մելանյա Բալայանը, Արմինե Հովհաննիսյանը, Արա Հայթյանը, Յուրի Հովհաննիսյանը:

1