Մենք ապրելու այլ տարբերակ չունեինք. ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանի առաջին հարցազրույցը՝ Շուշիի ազատագրման առիթով
Գլխավոր » Գաղափարական » Մենք ապրելու այլ տարբերակ չունեինք. ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանի առաջին հարցազրույցը՝ Շուշիի ազատագրման առիթով

Մենք ապրելու այլ տարբերակ չունեինք. ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանի առաջին հարցազրույցը՝ Շուշիի ազատագրման առիթով

«Երկիր» օրաթերթի 1992 թմայիսի 9-իթիվըվաղառավոտյանազդարարեցկատարվածհրաշքի՝հայոցհինավուրցբերդաքաղաքՇուշիիազատագրումըՆույնթվիմեջզետեղվելէնաևԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանի՝ ՇուշիիազատագրմանառիթովտրվածառաջինհարցազրույցըՍտորևներկայացնումենքայննույնությամբ.

«Մենք այլ տարբերակ չունենք»,- ասում է ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը, որի հետ ժամը 23-ին կապնվեց մեր թղթակիցը

-Վերջին շաբաթվա ընթացքում ադրբեջանցիները լայնածավալ հարձակումներ էին գործում Ստեփանակերտի վրա: Ամեն օր զոհվում էին քաղաքի բազմաթիվ բնակիչներ: Վիճակն անտանելի էր դառնում: Եվ մայիսի 7-ին ԼՂՀ ԳԽ նախագահության նիստը պաշտպանության խորհրդից պահանջեց լռեցնել թշնամու կրակակետերը, ապ-ահովել խաղաղ բնակչության անվտանգությունը: Երեկ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը դիմեցին վճռական գործողությունների: Ադրբեջանի զինված ուժերի հարձակումը ամեն գնով պետք է կասեցվեր: Մենք ապրելու այլ տարբերակ չունեինք: Իրադրությունն այժմ շատ բարդ է, և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Շուշին դադարի ԼՂՀ-ի հանդեպ ագրեսիայի օջախ լինելուց: Ես համոզված եմ, որ մեր գործողությունները ըմբռնումով կընկալվեն ամբողջ աշխարհում: Ես համոզված եմ, որ ողջ հայ ժողովուրդն այսօր մեր կողքին է և աջակցելու է մեզ: Աստծո և մեզ վրա է հույսներս:

Վերջում ավելացնեմ, որ Աստծո կամոք այսօր «առաջնորդի» արձանը հանվեց Ստեփանակերտի Լենինի հրապարակից: Այսուհետև այն կոչվելու է Հանրապետության հրապարակ:

«Երկիր», 9 մայիսի, 1992 թ.

1