ՀՅԴ Արցախի երիտասարդական միության ներկայացուցիչների հանդիպումները Մարտունիում
ՀՅԴ Արցախի երիտասարդական միության ներկայացուցիչներն այսօր այցելել են Մարտունի քաղաք, որտեղ հանդիպումներ են ունեցել Մարտունու շրջվարչակազմի տեղակալների և Մարտունու քաղաքապետի տեղակալի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՅԴ Արցախի երիտասարդական միության՝ Մարտունու շրջանում իրականացրած և առաջիկայում նախատեսվող ծրագրերը:
Քննարկվել է ՀՅԴ երիտասարդական միությունների Մարտունիում իրականացված ճամբարի կարևորության և ամռան ընթացքում գյուղերում ևս կազմակերպելու հարցը:
Մասիս Զարգարյանն առաջարկել է ՀՅԴ ԱԵՄ-ի կողմից իրականացվող «Նորարարական գյուղատնտեսության» վերաբերյալ դասընթացները կազմակերպել նաև Մարտունիում, որի հնարավորության հարցը միությունը կքննարկի առաջիկայում:
ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը իր պատրաստակամությունն է հայտնել առաջիկայում ևս նախաձեռնել Մարտունիում երիտասարդական կյանքի աշխուժացմանն ուղղված նոր ծրագրեր:
Քաղաքապետի տեղակալ Վիտյա Ավանեսյանը բարձր գնահատելով ՀՅԴ Արցախի երիտմիության աշխատանքները, շնորհակալություն է հայտնել նրանց նախաձեռնողականության համար:
ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամները, անդրադարձել են նաև վերջին շրջանում Գարեգին Նժդեհի արձանի շուրջ առաջացած խնդրին:
ՀՅԴ ԱԵՄ-ը դեմ է արտահայտվել արձանի տեղաշարժմանը և իրենց աջակցությունը հայտնել տեղական ինքնակառավարման մարմիններին, ինպես նաև տեղեկացրել, որ միությունը հետևում և արձագանքելու է իրադարձությունների զարգացմանը: