Իմքայլականնե’ր, դուք ի՞նչ կապ ունեք գերիների վերադարձի հետ. ՀՅԴ Շիրակի ՄԿ ներկայացուցիչը՝ Ն. Բաղդասարյանին
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը գրում է. «Երեկ թշնամական Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել գերևարված մեր երեք հայրենակիցների՝ Ռոբերտ Վարդանյանին, Սամվել Շուխյանին, Սեյրան Թամրազյանին: Այս ուրախալի լուրը կայծակնային արագությամբ տարածվեց և արձագանք գտավ համացանցում: Սոցիալական ցանցերի օգտատերերը ռազմագերիների վերադարձի համար շնորհակալություն էին հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովին, Ազգային անվտանգության ծառայությանը, իսկ ոմանք ՝չկայացած նախկին վարչապետին: Անմասն չմնաց նաև Շիրակի մարզը ներկայացնող իմքայլական պատգամավոր՝ Նազելի Բաղդասարյանը, շտապելով այս լուրը տարածել ֆեյսբուքյան իր էջում։
Լուրն ստանալուն պես որոշ իմքայլական դեմքեր չհապաղեցին՝ գերիների վերադարձը իրենց օգտին գրանցել:
Տիկնա՛յք և պարոնա՛յք իմքայլականներ, դուք ի՞նչ կապ ունեք գերիների վերադարձի հետ:
Մեր գերևարված հայրենակիցների թիվ մեկ պատասխանատուն ձեր քաղաքական թիմն է՝ նիկոլի գլխավորությամբ:
Սուտը, ցինիզմը, կեղծիքը, ինքնագովաբանությունը այս երեք տարիների ընթացքում եղան և շարունակում են մնալ ձեր թիմի հարազատ գործելաոճը:
Գերիների հարցը շահարկելը՝ սեփական անձը կարևորելու համար՝ բարոյազրկություն է:
Ամոթ ունեցեք, լռե՛ք ի սեր Աստծո:
Իսկ ձեր առաջնորդի կողմից շատ սիրված, «կիրթ մարդու» տպավորություն թողած երկրի ղեկավարը շարունակում է ավերել և պղծել մեր եկեղեցիները, խոշտանգել ու սպանել մեր ռազմագերիներին:
Հետևությունը թողնում եմ ձեզ:
Մի բանը հստակ է. Հայաստանը ձեր ոհմակի հետ ապագա չի կարող ունենալ»: