Ստեփանակերտում ավարտվել է ՀՅԴ պատանեկան ճամբարը
Գլխավոր » Երիտասարդական » Ստեփանակերտում ավարտվել է ՀՅԴ պատանեկան ճամբարը

Ստեփանակերտում ավարտվել է ՀՅԴ պատանեկան ճամբարը

Այսօր Ստեփանակերտի Յուրի Պողոսյանի անվան N6 դպրոցում տեղի է ունեցել ՀՅԴ պատանեկան վերջին ճամբարի փակման արարողությունը:

Փակման արարողությանը ներկա էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամներ, ծնողներ և ուսուցիչներ:

Դպրոցի տնօրեն Արթուր Մինասյանը ելույթի իր խոսքում շնորհակալություն հայտնեց ՀՅԴ Բյուրոյին՝ այս մեծ և հայրենասիրական առաքելության համար:

Նա համոզված է, որ այն արժեքները, ինչ-որ այս 4 օրվա ընթացքում փոխանցվել են պատանիներին, նրանք օգտագործելու են կյանքում և լինելու մեր հերոսների արժանի հետնորդները:

Ելույթի խոսքով հանդես է եկել նաև ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

Իր ելույթում Հակոբ Տեր-Խաչատուրյանը նշեց , որ թեև պատանիները ճաշակել են պատերազմի բոլոր դառնությունները, բայց այդ դառնությունը ոչ թե պետք է հուսահատեցնեն և կերտեն պարտվողական հոգեբանություն, այլ հավելյալ վճռականություն՝ որ մենք կանք, պիտի լինենք, շատանանք ու ամեն գնով իրականացնենք մեր մեծ երազանքը:

Նա պատանիներին ուժ և կորով մաղթեց, և խոստացավ, որ այն ինչ-որ հարկավոր է՝ իրենք պատրաստ են անելու, որպեսզի պատանիները դառնան այն լիակատար հայությունը, որ պիտի հանդիսանան մեր վաղվա առաջնորդները:

Վերջում պատանիները հանդես եկան գեղարվեստական ծրագրով:

1