Բոսֆորի համալսարանի բողոքող ուսանողներն իրենց աջակցությունն են հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի հեղինակավոր Բոսֆոր համալսարանի բողոքող ուսանողները «Թվիթեր»-ում իրեն աջակցությունն են հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչմանը։
««Մոռացել եք, որ հայերի ոչնչացումը նշանակում է Թուրքիայի կործանում»։ 1915 թ. Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին կիսում ենք հայ ժողովրդի ցավը, արժանապատիվ դիմադրությունները հարգանքով ողջունում ենք», նշել են նրանք՝ մեջբերումներ անելով հայ հեղափոխական Փարամազից։
Հիշեցնենք, որ Ստամբուլի Բոսֆորի համալսարանի ուսանողները սկսել են իրենց բողոքի ակցիաներն այն բանից հետո, երբ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ինքնուրույն նշանակել է համալսարանի ռեկտորին։