ՀՅԴ պատանեկան ճամբար Արցախի Վանք համայնքում
Շարունակվում են ՀՅԴ երիտմիությունների կողմից կազմակերպվող պատանեկան ճամբարները Արցախի տարբեր համայնքներում: Հերթականը Մարտակերտի շրջանի Վանք գյուղում է կազմակերպվել:
Ճամբարի պատասխանատուներից Նարինե Առուշանյանի խոսքով՝ թեև համայնքում առաջին անգամ է կազմակերպվում ՀՅԴ պատանեկան ճամբար, սակայն պատանիները մեծ սիրով են հաճախում ճամբար: Ըստ նրա՝ ճամբարին մասնակցում են 100-ից ավելի պատանիներ:
Հիշեցնենք, որ մինչ այս նմանատիպ ճամբարներ կազմակերպվել էին Մարտունի և Նորագյուղ համայնքներում՝ ներգրավելով 320-ից ավելի պատանիների: