«Հիշո՛ւմ ենք, պահանջո՛ւմ ենք, ազատագրելո՛ւ ենք»․ ջահերով երթ դեպի Ստեփանակերտի հուշահամալիր
ՀՅԴ Արցախի երիտասարդական և «Արամ Մանուկյան» ուսանողական միությունները ապրիլի 23-ին կազմակերպում են «Հիշո՛ւմ ենք, պահանջո՛ւմ ենք, ազատագրելո՛ւ ենք…» խորագրով ջահերով երթ։
Այն կմեկնարկի ժամը 20։00֊ին` Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից և կշարժվի դեպի Ստեփանակերտի հուշահամալիր։
«Մեր ներկայությամբ վերահաստատենք պահանջատիրության մեր արդար իրավունքն ու մեր խոնարհումը բերենք Հայոց ցեղասպանության եւ Արցախյան 44-օրյա պատերազմում սրբացած զոհերի հիշատակին:
Հարգանքներով՝ ՀՅԴ Արցախի երիտասարդական միություն «Արամ Մանուկյան» ուսանողական միություն»,-նշվում է ՀՅԴ ԱԵՄ-ի տարածած հայտարարության մեջ: