ՀՅԴ Արցախի պատանեկան միությունը ժպիտներ է պարգևում
ՀՅԴ պատանեկան միությունը ժպիտներ է պարգևում..
Երեկ` ապրիլի 7֊ին ՀՅԴ Արցախի պատանեկան միության անդամները Մայրության և գեղեցկության տոնի առթիվ Ստեփանակերտի փողոցներում ծաղիկներ են բաժանել կանանց և աղջիկներին։
Անցորդները ժպիտներով էին պատանիներից ընդունում ծաղիկները և նշում, որ թեև տրամադրություն չունեն պատերազմից հետո, սակայն տեսնելով փոքրիկների խանդավառությունը, իրենց տրամադրությունն էլ է բարձրանում ակամայից։