Երիտասարդները չպետք է կոտրվեն և հուսալքվեն, այլ գոտեպնդվեն և կառուցեն իրենց ապագան
Օրերս Արցախում էր Հրայր Բարսումյանը, ով «Լիդերիա կապիտալ» ներդրումային ընկերության գլխավոր վերլուծաբանն է և «Մենեջմենթ Միքս» խորհրդատվական և թրեյնինգային ընկերության հետ համագործակցաբար դասավանդում է ԵՊՀ-ում:
Նա ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի և ՀՅԴ Արցախի երիտասադական միության նախաձեռնած «Արցախի երիտասարդության կարողականությունների և հմտությունների զարգացում» ծրագրի շրջանակում դասավանդում էր «Բիզնես կառավարում»:
Դասախոսն Արցախում է իր մասնագիտական գիտելիքները դասընթացի մասնակիցներին փոխացնելու համար, չնայած այն հանգամանքին, որ ՀՅԴ գումարտակի կազմում մասնակցել է 44-օրյա պատերազմին, վիրավորվել և դեռևս լիովին չի ապաքինվել::
«Ապառաժ»-ի հետ զրույցում Հրայր Բարսումյանը կարևորել է ՀՅԴ Ացախի երիտասարդական միության՝ Արցախի զարգացմանն ուղղված այս ծրագիրը, և ընդգծել, որ յուրաքանչյուր հայ պարտավոր է մասնակցել Արցախի վերականգնման գործընթացին:
«Մեր պարտքն է կառչած մնալ այն հողին, որի համար իրենց կյանքն են տվել մեր ընկերները»,- ասել է նա:
Մանրամասն տեսանյութում՝