Իրանահայ ռեժիսոր Անահիդ Աբադի «Եվա» ֆիլմն արժանացել է մարտի 17-ից 21-ը տեղի ունեցած Հռոմի Ֆրանկոֆոն ֆիլմերի 11-րդ փառատոնի Հանդիսատեսի մրցանակին։

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Դադիվանք գյուղում ղարաբաղյան առաջին պատերազմից մի քանի տարի անց։ Ֆիլմը այն մասին է, թե ինչպես է պատերազմը երկարաժամկետ առումով ազդում մարդակային ճակատագրերի վրա՝ պատճառելով ցավ և տառապանք:

Մրցանակաբաշխության արարողության ընթացքում ելույթ ունեցան նաև ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և «Եվա» ֆիլմի ռեժիսոր Անահիդ Աբադը: Դեսպան Ծովինար Համբարձումյանի իտալերեն ելույթը եւ ռեժիսորի շնորհակալական խոսքը կարող եք դիտել այս հղումով՝
(20+) Ambasciata d’Armenia in Italia Իտալիայում Հայաստանի դեսպանություն — Posts | Facebook