Կարսի պայմանագիրը չի դադարեցվի, մենք չենք պահանջի հետ վերադարձնել Բաթումը, զորք չենք ուղարկի Ջավախք. Վրաստանում Թուրքիայի դեսպան
Գլխավոր » Լրահոս » Կարսի պայմանագիրը չի դադարեցվի, մենք չենք պահանջի հետ վերադարձնել Բաթումը, զորք չենք ուղարկի Ջավախք. Վրաստանում Թուրքիայի դեսպան

Կարսի պայմանագիրը չի դադարեցվի, մենք չենք պահանջի հետ վերադարձնել Բաթումը, զորք չենք ուղարկի Ջավախք. Վրաստանում Թուրքիայի դեսպան

Վրաստանում Թուրքիայի դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանը վրացական «Ֆորմուլա» հեռուստաընկերության եթերում խոսել է վրաց-թուրքական հարաբերությունների, այդ թվում՝ Կարսի պայմանագրի և Ջավախքում զորքերի տեղակայման վերաբերյալ լուրերի մասին:

«Որոշ խնդիրներ կան, որոնք ինձ անհանգստացնում են վերջին 3,5 տարիներին, երբ ծառայում եմ Վրաստանում: Երբ ես առաջին անգամ եկա Վրաստան, երբ ինձ խոսակցություններ հասան, որ Կարսի պայմանագրի ժամկետը լրանում է հենց այն դառնա 100 տարեկան, ես հասկացա, որ այդպիսի անտրամաբանական, ակնհայտ սուտը օրակարգում էր ոչ թե Վրաստանից, այլ դրսից:

Երբ ես որոշեցի ուսումնասիրել այդ աղբյուրները, պարզ դարձավ, որ դրանք Վրաստանից դուրս որոշ խմբեր են. Ինչո՞ւ: Քանի որ թուրք-վրացական հարաբերությունները կայունության հիմքն են Կովկասի տարածաշրջանում: Երբ նայում ես աշխարհառազմավարական լանդշաֆտին, նրանք ուզում են որոշակի կասկածներ առաջացնել: Արդեն 2021 թվականն է, Կարսի պայմանագիրը չի դադարեցվի, մենք չենք պահանջի վերադարձնել Բաթումը և զորք չենք ուղարկի Սամցխե-Ջավախեթի»,- ասել է Վրաստանում Թուրքիայի դեսպանը:

Վերջում նա հավելել է, որ նման կեղծ լուրերը Վրաստան են գալիս դրսից, բայց օգտակար նյութերը գալիս են Վրաստանից: «Մենք պետք է պայքարենք կեղծ տեղեկատվության քարոզչության դեմ, մենք ցանկանում ենք այդ խնդիրները լուծել Վրաստանի կառավարության, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության հետ միասին», — ասել է  Յազգանը:

1