Ադրբեջանցիները Շուշիիում ևս մեկ հայկական հուշարձան են ոչնչացրել:
Արցախի բռնազավթված տարածքներում շարունակվում է մշակութային ցեղասպանությունը:
Այս անգամ վանդալիզմի զոհ է դարձել Հայոց ցեղասպանության, Հայրենական պատերազմի և արցախյան առաջին պատերազմի զոհերի հիշատակին նվիրված կոթողը:
Սա Արցախի հայկական մշակութային կենտրոնում ադրբեջանական վանդալիզմի առաջին դեպքը չէ: Վերջերս արբանյակային պատկերներից պարզ դարձավ, որ ավերվել է նաև Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին, որն ունի ավելի քան 200 տարվա պատմություն: