Երբ հայրենիքում անիշխանություն է տիրում, ազգային ուժերը ստիպված են լինում ստանձնել կարեւորագույն աշխատանքներ
Գլխավոր » Լրահոս » Երբ հայրենիքում անիշխանություն է տիրում, ազգային ուժերը ստիպված են լինում ստանձնել կարեւորագույն աշխատանքներ

Երբ հայրենիքում անիշխանություն է տիրում, ազգային ուժերը ստիպված են լինում ստանձնել կարեւորագույն աշխատանքներ

Մարտ 22-ին ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու Արշակ Մեսրոպյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկո Սխերմերսի հետ։

«Ի շարս բազմաթիվ հարցերի ներկայացրեցինք հետպատերազմյան Արցախում ստեղծված իրավիճակն ու լրջագույն մարտահրավերները։ Երկուստեք կարեւորեցին ռազմգերիների անհապաղ վերադարձի առաջնահերդ խնդիրը։ Անդրադարձ կատարվեց մարդու հիմնարար իրավունքների տապալման փաստին, սոցյալական ծանր վիճակի առկայության եւ ազգային անվտանգությանը սպառնացող բազմաթիվ խնդիրների եւ այդ խնդիրների հավանական լուծումներին՝ համատեղ ջանքերով։

Երբ հայրենիքում անիշխանություն է տիրում ազգային ուժերը ստիպված են լինում իրենք ստանձնել այս կարեւորագույն աշխատանքները»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Արշակ Մեսրոպյանը ։

1