Արցախի նախագահականի «համեստ» շքեղությունը
«Ապառաժ»-ի հարցմանն ի պատասխան ԱՀ նախագահականից տրամադրել են նախագահի խորհրդականների, խորհրդատուների, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչների և օգնակաների ցանկը: Ընդհանուր առմամբ՝ 40 անուն:
Արդեն չգրված օրենք է դարձել, որ աշխատանքից ազատված կամ թոշակի անցած՝ Արայիկ Հարությունյանի թիմին պատկանող պաշտոնյաներն Արցախում վաստակած հանգստի չեն գնում, այլ շարունակում է իրենց խորհուրդներով օգնել ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց: Կարևորը անգործ չմնան:
Արցախի նախագահական ընտրությունների նախընտրական շրջանում Արայիկ Հարությունյանի վարչապետության շրջանը խիստ քննադատող որոշ թեկնածուներ սահուն կերպով դարձան օգնականներ կամ խորհրդականներ, իսկ հետպատերազմյան շրջանում իշխանությունների դեմ նույնիսկ փողոցային ցույցերի կոչեր անողներն արժանանցան խորհուրդներ տալու պատվին կամ այլ պաշտոնների:
Տարածքի 70%-ը կորցրած և բնակչության մեկ երրոդը տեղահանված Արցախի պետական բյուջեի հաշվին պահվում են մեծաթիվ խորհրդականներ, օգնականներ, հատուկ ներկայացուցներ՝ ի դեպ սիմվոլիկ կերպով մի քանիսը հասարակական հիմունքներով են աշխատում:
Հատկապես այս պայմաններում խիստ կարևոր է պետական բյուջեի խնայողաբար ծախսումն ու միայն ընդդիմախոսներին լռեցնելու համար սուղ միջոցները չվատնելը:
Համեմատության կարգով ներկայացնենք մի քանի պետությունների ղեկավարների խորհրդականների և օգնականների թիվը, որոնք համեմատության եզրեր չունեն մի բուռ դարձած Արցախի հետ:
Այսպես, ՀՀ վարչապետն ունի մեկ գլխավոր խորհրդական, 5 խորհրդական, 6 օգնական, իսկ ՀՀ նախագահը՝ 4 խորհրդական, 7 օգնական:
Աշխարհի գերհզոր պետություններից ԱՄՆ նախագահն ունի ընդամենը 8 խորհրդական:
Եվրոպական առաջատար երկրներից Միացյալ Թագավորության վարչապետին ու Ֆրանսիայի նախագահին աշխատակցում են 13 խորհրդականներ և հատուկ հանձնակատարներ:
Կանադայի վարչապետն ունի 100 խորհրդական և օգնական: Սակայն այդ երկրում այդչափ մեծ թվով խորհրդականներ ու օգնականներ ունենալու փաստը հարուցել է պատգամավորների զայրույթը: Նրանք պահանջել են հրաժարվել պետական բյուջեի հաշվին մեծաթիվ խորհրդականներ պահելուց և մինչև իսկ իմփիչմենտի գործընթացի առաջարկ են արել:
Հարևան երկրներից Իրանի նախագահն ունի ընդամենը 6 խորհրդական, 3 հատուկ գծով օգնական, իսկ Վրաստանի նախագահը՝ 5 խորհրդական:
Այս առումով մեր պետական համակարգը երևի կարելի է համեմատել Աֆղանստանի հետ: Աֆղանստանի նախագահն ավելի քան 100 խորհրդական ունի, որոնց 60 տոկոսը տարին մի անգամ էլ չի հանդիպում նախագահի հետ, բայց բոլորը մեր երկրի խորհրդականների նման ստանում են բավականին բարձր աշխատավարձեր:
Արցախի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների ծառայողական թանկարժեք ավտոմեքենաներից անձնվիրաբար հրաժարվելն ու դրանց աճուրդը որպես պետական միջոցների տնտեսում շեփորահարող իշխանությունը պետական բյուջեի հաշվին անհայտ «հատուկ հանձնարարություններ» կատարող տասնյակ ներկայացուցիչների ու խորհրդականների բավական բարձր աշխատավարձ է հատկացնում, այն դեպքում, երբ նրանց մի մասը նույնիսկ Արցախում չի բնակվում:
Մեր դիտարկումներով մյուս պետական օղակներում ևս, այդ թվում՝ Ազգային Ժողովում և նախարարություններում, անգործության մատնված խորհրդականների ու օգնականների պակաս չի զգացվում: Ահա թե որտեղից պետք է սկսել պետական համակարգի լավարկումը:
ԱՀ նախագահի խորհրդականներ, հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչներ, օգնականներ.
- Գաբրիելյանց Գրիգորի Արկադիի (առանց վարձատրության) — ԱՀ պետական խորհրդական
- Հյուսնունց Ռուդիկ Լևոնի — ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան
- Աղաբեկյան Արթուր Ալեքսանդրի — ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական
- Դանիելյան Արարատ Աշոտի – ԱՀ նախագահի խորհրդական-ԱՀ Ազգային Ժողովում ԱՀ նախագահի մշտական ներկայացուցիչ
- Սիմոնյան Ազատուհի Սիմոնի – ԱՀ նախագահի խորհրդական- ԱՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ
- Մայիլյան Մասիս Սամվելի – Հատուկ հանձնարարությունների դեսպան
- Գրիգորյան Վլադիմիր Գառնիկի – ԱՀ նախագահի խորհրդական
- Մնացականյան Հարութ Գառնիկի – ԱՀ նախագահի խորհրդական
- Ջիվանյան Հովիկ Խանլարի — ԱՀ նախագահի խորհրդական
- Սարգսյան Արմեն Թեմուրի — ԱՀ նախագահի խորհրդական
- Ֆարսյան Լյուդմիլա Գուրգենի — ԱՀ նախագահի խորհրդական
- Աղաջանյան Կամո Աբգարի — ՀՀ-ում ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով
- Աղաջանյան Մհեր Ռոլեսի — ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով
- Բադասյան Վահան Միքայելի – ԱՀ Նախագահի ներկայացուցիչ հատուկ հանձնարարությունների գծով
- Բալայան Վարդան էմիլի — ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով
- Գրիգորյան Սերգեյ Լևոնի — ԱՀ Նախագահի ներկայացուցիչ հատուկ հանձնարարությունների գծով
- Հակոբյան Սևակ Վյաչեսլավի — ԱՀ Նախագահի ներկայացուցիչ հատուկ հանձնարարությունների գծով
- Բաղդասարյան Նելլի Էդուարդի – Խորհրդատու
- Գրիգորյան Արմինե Գարիի – Խորհրդատու
- Հարությունյան Լեոնիդ Օլեգի – ԱՀ նախագահի առաջին օգնական
- Ղազարյան Արմեն Արտյուշի – ԱՀ նախագահի օգնական-արարողակարգի բաժնի վարիչ
- Ադամյան Հասմիկ Ալբերտի – ԱՀ նախագահի օգնական
- Ասատրյան Սարգիս Իմելսի — ԱՀ նախագահի օգնական
- Բեգլարյան Աշոտ Էռնեստի — ԱՀ նախագահի օգնական
- Գրիգորյան Մարիամ Արայիկի — ԱՀ նախագահի օգնական
- Հայրիյան Էրիկ Միքայելի — ԱՀ նախագահի օգնական
- Մարտիրոսյան Անահիտ Ալեքսեյի — ԱՀ նախագահի օգնական
- Մինասյան Էրիկ Վյաչեսլավի — ԱՀ նախագահի օգնական
- Պետրոսյան Լիլիթ Արմենի — ԱՀ նախագահի օգնական
- Պետրոսյան Քրիստափոր Վալերիի — ԱՀ նախագահի օգնական
- Պողոսյան Մելսիկ Ռաֆայելի — ԱՀ նախագահի օգնական
- Սարգսյանի Մարինե Վալերիի — ԱՀ նախագահի օգնական
Հասարակական հիմունքներով աշխատում են՝
- Բեգլարյան Էրիկ Կամոյի — ԱՀ նախագահի խորհրդական
- Գալստյան Բարդուղ Սարիբեկի – ԱՀ նախագահի խորհրդական՝ գյուղատնտեսության գծով
- Լազարյան Զոյա Մանվելի - ԱՀ նախագահի խորհրդական
- Լոքյան Սերգեյ Դավիթի — ԱՀ նախագահի խորհրդական
- Հակոբջանյան Լիլիթ Մարատի — ԱՀ նախագահի խորհրդական
- Քեուշգուերյան Վահե Լևոնի — ԱՀ նախագահի խորհրդական՝ զարգացման ծրագրերով
- Բախշիյան Բենիկ Հովհաննեսի – ԱՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ՝ տնտեսության և տարածքային կառավարման գծով
- Բալայան Վալերի Վահրամի – ԱՀ նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով («Արցախէներգո» ՓԲԸ)