Կանադայի հայ երիտասարդները խափանել են Թուրքիայի դեսպանի ելույթը

Կանադայի Կոնկորդիա համալսարանը պետք է հյուրընկալեր այդ երկրում Թուրքիայի դեսպանին, սակայն Մոնրեալի Հայ ուսանողական միությունների ջանքերով դեսպանի մասնակցությամբ Արցախյան հիմնահարցի մասին քննարկում-հանդիպումը չեղարկվել է:
Սկզբում, երբ հայազգի երիտասարդները բողոքել էին, թե ինչու են այս հարցով քննարկմանը կանչել հենց Թուրքիայի դեսպանին ու ինչու են մոռացել հրավիրել Հայաստանի դեսպանին, համալսարանից փորձել էին արդարանալ ու որ ամենավիրավորականն է՝ ասել էին, թե կհրավիրեն նաեւ մեր երկրի դեսպանին, բայց միայն թուրք դիվանագետի համաձայնությունը ստանալու դեպքում:
Այս պատասխանը ստիպել է Կանադայի Հայ ուսանողական միություններին ավելի կենտրոնացնել իրենց ջանքերն ու հասնել նրան, որ միջոցառումը չեղարկվի:
yerkirmedia.am