Նույնիսկ եթե մնանք մենակ, ՀՅԴ-ն շարունակելու է ամբողջ ծավալով պայքարել, որ Փաշինյանը հեռացվի․ Սաղաթելյան
Գլխավոր » Հատուկ նախագծեր » Առանց նիկոլ Հայաստան » Նույնիսկ եթե մնանք մենակ, ՀՅԴ-ն շարունակելու է ամբողջ ծավալով պայքարել, որ Փաշինյանը հեռացվի․ Սաղաթելյան

Նույնիսկ եթե մնանք մենակ, ՀՅԴ-ն շարունակելու է ամբողջ ծավալով պայքարել, որ Փաշինյանը հեռացվի․ Սաղաթելյան

Փաշինյանի առաջարկած՝ արտահերթ ընտրությունների օրակարգի մեջ ՀՅԴ-ն չի մտնելու, անկախ նրանից՝ Շարժման ո՛ր կուսակցությունն ինչ դիրքորոշում կունենա, Դաշնակցությունը մինչև վերջ պայքարելու է այն օրակարգի համար, որն ինքը հայտարարել է՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Բաղրամյան պողոտայում ասուլիսի ժամանակ։

«Նույնիսկ եթե մնանք մենակ, շարունակելու ենք ամբողջ ծավալով մեր պայքարը, որպեսզի Նիկոլ Փաշինյանը օր առաջ հեռացվի։ Մենք երբեք դեմ չենք արտահերթ ընտրություններին, բայց գտնում ենք, որ այդ արտահերթը չպիտի կազմակերպի ինքը»,-բացատրեց Իշխան Սաղաթելյանը։

Նա նկատեց, որ եթե այդքան պայքարից հետո, անկախ իրենց կամքից, տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, այդ ժամանակ  Դաշնակցությունը կքննարկի իր մասնակցության ձևաչափը, օրակարգը, կամ մասնակցո՞ւմ է, թե՞ ոչ։

Արդյո՞ք ԲՀԿ-ի ու «Հայրենիքի»՝ Փաշինյանի օրակարգով ընտրություններին մասնակցելու պատրաստակամությունը չի մասնատում Շարժումը՝ հարցին, Սաղաթելյանը պատասխանեց․ «Այս պահին ես տեսնում եմ հնարավորություն, որ Հայրենիքի փրկության շարժումը կարող է լիարժեք գործել, որովհետև ունենք ընդհանուր կոնսենսուս՝ այս իշխանություններին հեռացնելու, եթե լինի մի անհաղթահարելի իրավիճակ, հանդես կգանք հայտարարությամբ, այս պահին արդյունավետ համագործակցությունը շարունակվում է»։

Նշենք, որ մինչ այդ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր՝ նորմալ եմ համարում՝ ԲՀԿ-ն և «Հայրենիքը» էլի են հայտարարել, որ մասնակցելու են ընտրություններին։

Մանրամասն՝ տեսանյութում․ 

https://youtu.be/IUskHw46OKE
1