Մենք Ադրբեջանի կողքին ենք նրա արդար պայքարում. Թուրքիայի ՊՆ ղեկավար
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը շնորհավորել է թյուրքական աշխարհին Նովրուզի տոնի կապակցությամբ:
Twitter-ում իր ուղերձում նախարարը կրկին հիշեցրել է Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցության մասին:
«Ես ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել, որ մենք այսօր Ադրբեջանի կողքին ենք նրա արդար պայքարում: Եղբայրական երկրի հետ մենք միասին ենք և՛ վշտի, և՛ ուրախության մեջ՝ որպես մեկ ազգ, երկու պետություն: Ես շնորհավորում եմ ամբողջ թյուրքական աշխարհին Նովրուզի տոնի կապակցությամբ»,- ասել է Աքարը: