Արցախում պատերազմ վարած թուրքերը ուկրաինացիներին կսովորեցնեն մարտեր վարել բնակավայրերում
Թուրք մասնագետները ուկրաինացի զինվորականներին կնախապատրաստեն բնակեցված տարածքներում մարտեր վարելուն. հայտնում են ռուսական թելեգրամ–ալիքները։
Հայտնի է դարձել, որ Ուկրաինան Թուրքիայի հետ պայմանավորվել է հրահանգիչների ռազմական օգնության հարցում: Այս տարվա մայիսի վերջին Ուկրաինա կժամանեն թուրք ռազմական մասնագետներ, որոնք մինչև հուլիսի կեսերը Ուկրաինայի զինված ուժերի ռազմական անձնակազմի համար կանցկացնեն դասընթաց բնակավայրերում ռազմական գործողությունների անցկացման վերաբերյալ:
Նշվում է, որ ուկրաինացի գեներալները շատ հետաքրքրված են Լեռնային Ղարաբաղում պատերազմի ընթացքում ձեռք բերված՝ թուրքական զինուժի փորձով: Ընտրված թուրք դասախոսների թվում կլինեն 44-օրյա պատերազմի անմիջական մասնակիցները: