Ակնայում ականի վրա 6 ադրբեջանցի է պայթել, 2-ը մահացել են
Մարտի 16-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, 6 ադրբեջանցի է պայթել հակահետևակային ականի վրա Ադրբեջանին հանձնված Ակնայի (Աղդամ) տարածքում. հայտնում են ադրբեջանական իրավապահ մարմինները:
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ միջադեպի արդյունքում Հուսեյնով Աքիֆ Մուխթար օղլուն, Հուսեյնով Անար Աքիֆ օղլուն և Աբդուլով Բահրուզ Նադիր օղլուն ստացել են բազմաթիվ լուրջ վնասվածքներ, մահացել են Հուսեյնով Ռազի Աքիֆ օղլուն և Հուսեյնով Բայրամ Աքիֆ օղլուն։