ՀՅԴ երիտասարդական ծրագրին կմասնակցեն նաև տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողները
Այսօր՝ մարտի 3-ին, Արցախի Պետական Համալսարանում կայացել է ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի պատասխանատու Արշակ Մեսրոպյանի հանդիպումը Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների հետ:
Հանդիպման ընթացքում ներկայացվել է ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի և ՀՅԴ Արցախի Երիտասարական միության կողմից նախատեսվող Արցախի երիտասարդության կարողականության և հմտությունների զարգացման դասընթացի ծրագիրը: Ուսանողները մեծ ուրախությամբ ընդունեցին Արցախում երիտասարդության կարողությունների զարգացմանն ուղղված ծրագիրը: