Արմեն Սարգսյանը Նիկոլին է վերադարձրել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու որոշումը

hraparak.am-ը հայտնում է, որ նախագահ Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին է վերադարձրել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու որոշումը, նա առարկում է վարչապետի կայացրած որոշումը։
Հիշեցնենք, որ գործող օրենսդրությամբ Արմեն Սարգսյանը եռօրյա ժամկետում կամ պետք է հաստատեր, կամ առարկեր՝ հետ վերադարձնելով։
Եթե Նիկոլ Փաշինյանը չընդունի վերադարձը, նախագահը կարող է այն ուղարկել ՍԴ, որտեղ կքննվի սահմանադրականության հարցը: Այդ ընթացքում Օնիկ Գասպարյանը շարունակելու է մնալ Գլխավոր շտաբի պետ:
Հ.Գ. քիչ առաջ Արթուր Վանեցյանը, Վահրամ Բաղդասարյանը (ՀՀԿ) և Վազգեն Մանուկյանը մուտք են գործեցել նախագահական նստավայր։