Կոչով դիմում եմ պահեստազորի բոլոր սպաներին․ եկեք Բաղրամյան պողոտա ի զորակցություն Հայոց բանակին և բարձրաստիճան հրամանատարական անձնակազմին

Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, հանրահավաքին հաջորդած երթի ժամանակ կոչով դիմել է ՀՀ ԶՈւ պահեստազորի սպաներին և ծառայողներին, հորդորելով, որ բոլորը միանան իրենց։
Իշխան Սաղաթելյանի կոչը ստորև․
«Կոչով դիմում եմ պահեստազորի բոլոր սպաներին, ծառայողներին, Ձեզ հետ վերցնելով վրաններ, զինվորական նախկին համազգեստները եկեք Բաղրամյան պողոտա, միացե’ք նստացույցին՝ ի զորակցություն Հայոց բանակին և բարձրաստիճան հրամանատարական անձնակազմին»։
yerkirmedia.am