Նախագահը կընդունի Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչներին

Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիները ՀՀ նախագահի նստավայրի դիմաց էին: Շարժման ներկայացուցիչները հանդիպում էին պահանջում նախագահից՝ հստակեցնելու նրա դիրքորոշումը և քննարկելու ստեղծված իրավիճակի ելքերը:
Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ Նախագահի աշխատակազմից տեղեկացրել են, որ այս պահին նախագահը հանդիպման է, շարժման պատվիրակության հետ կհանդիպի այսօր ժամը 15:40-ին:
Քաղաքացիները շարունակում են երթը՝ հաջակցություն ՀՀ բանակի և փաշինյանի հրաժարականի պահանջով:
yerkirmedia.am