«Այսօր քան երբևէ, ինձ պարտավորված եմ զգում կանգնել Հայոց ԶՈՒ կողքին». Սամվել Կարապետյան
Գլխավոր » Հատուկ նախագծեր » Առանց նիկոլ Հայաստան » «Այսօր քան երբևէ, ինձ պարտավորված եմ զգում կանգնել Հայոց ԶՈՒ կողքին». Սամվել Կարապետյան

«Այսօր քան երբևէ, ինձ պարտավորված եմ զգում կանգնել Հայոց ԶՈՒ կողքին». Սամվել Կարապետյան

«Այսօր քան երբևէ, ինձ պարտավորված եմ զգում կանգնել Հայոց ԶՈՒ կողքին, քանզի Հայրենիքը գտնվում է օրհասական վիճակում». գրել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը:

Նա մասնավորապես նշել է.

«Հարգելի ժողովուրդ Ես միշտ հպարտությամբ եմ կրել հաղթանակած բանակի սպայի ուսադիրները։

Իմ համերաշխությունն եմ հայտնում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի և բանակային միավորումների հրամկազմի կողմից բարձրացված պահանջին։

Հայրենիքի ճակատագրով մտահոգ իմ բոլոր մարտական և զինակից ընկերներին կոչ եմ անում դրսևորել միասնականություն և խոհեմություն այս դժվարին կացությունից պատվով դուրս գալու համար»։

1