Տանկից տանկ, դիրքից դիրք. ՀՅԴ ԱԵՄ-ը Արցախի դրոշը տեղակայել է Ասկերանի տանկ-հուշարձանին
ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը այօր՝ փետրվարի 23-ին, այցելել է Ասկերանի տանկ-հուշարձան և այնտեղ տեղակայել Արցախի Հանրապետության դրոշը:
Երիտասարդները ծաղիկներ են խոնահել տանկ-հուշարձանին ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար նահատակված կամավորների և զինվորների:
Երիտասարդները սահմանագծում հայտնված տանկ-հուշարձանի տարածքից մոտակա հայկական և Ադրբեջանական հենակետերը դիտարկելուց հետո կատարել են տարածքի մաքրման և բարեկարգման աշխատանքներ:
ՀՅԴ ԱԵՄ-ի անդամները կոչ են անում հանրությանը մաքուր պահել և խնամքով վերաբերվել հաղթանակը խորհրդանշող մեր սիմվոլների նկատմամբ:
Երիտասարդները այցելել են նաև հայ սահմանապահներին, միասին հաց կիսել, զրուցել և ծանոթացել զինվորների առօրյաին: