Արցախում է Նժդեհյան գաղափարախոսությունն անարգող փոխնախարարը
Գլխավոր » Լրահոս » Արցախում է Նժդեհյան գաղափարախոսությունն անարգող փոխնախարարը

Արցախում է Նժդեհյան գաղափարախոսությունն անարգող փոխնախարարը

«Ապառաժ»-ի տեղեկություններով Արցախում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվիրակությունը: Արցախում նախատեսվում են հանդիպումներ կրթության, մշակույթի, սպորտի և այլ որոտների պատասխանատուների հետ:

Պատվիրակության կազմում է նաև ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ով նժդեհական գաղափարախոսությունը համարում է ֆաշիստական:

«Նժդեհյան գաղափարախոսությունը իրականում շատ վտանգավոր է մեզ համար որպես 21-րդ դարի հասարակություն, որովհետև այն հիմնված է աշխարհի հանդեպ ագրեսիվ կոնցեպցիայի, աշխարհից փակվելու և սեփական գերազանցությունը մնացյալ հասարակությունների նկատմամբ սահմանելու մոլուցքի վրա: Եթե հանենք բոլոր սիրուն բառերը և թողնենք իր կմախքը, կմախքը սա է: Դա շատ վտանգավոր է, որովհետև ոչ ոք չի ասում, որ մենք միլիոնով «բռակ» ենք տվել, այսինքն դա ընդհանրապես ապրելու ձև չի: Ժամանակակից աշխարհը հիմնված է բազմակերպության, բազմազանության, արագության վրա: Եթե մենք չենք պատասխանում այդ աշխարհի հիմնական տենդենցներին, եթե մենք չենք համապաատասխանում այդ սոցիալական իրականության հիմնական միտումներին, մենք պետք է հասկանանք, որ մենք դրանից դուրս ենք հայտնվելու»,- տարիներ առաջ «Հայ լինելու մշակույթը» հաղորդման շրջանակներում ասել է Ժաննա Անդրեասյանը:

1