Արեւմտյան Եվրոպայի դաշնակցական ամբողջ ընտանիքն իր ձայնն է միացնում Հայաստանի ընկերներին ու անվերապահ զորակցությունը հայտնում փետրվարի 20-ի հանրահավաքին
Գլխավոր » Լրահոս » Արեւմտյան Եվրոպայի դաշնակցական ամբողջ ընտանիքն իր ձայնն է միացնում Հայաստանի ընկերներին ու անվերապահ զորակցությունը հայտնում փետրվարի 20-ի հանրահավաքին

Արեւմտյան Եվրոպայի դաշնակցական ամբողջ ընտանիքն իր ձայնն է միացնում Հայաստանի ընկերներին ու անվերապահ զորակցությունը հայտնում փետրվարի 20-ի հանրահավաքին

Հայ Հեղափախական Դաշնակցության Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեն հայտարարություն է տարածել, որով անվերապահ զորակցություն է հայտնում վաղվա հանրահավաքին այն համոզմունքով, որ իշխանության փոփոխությունն անվիճելի, կենսական պահանջ է, փրկարար միակ ելքն է:

«Շաբաթ, 20 Փետրուարին, Երեւանի Ազատութեան հրապարակ պիտի հաւաքուին գաղափարի մեր ընկերներն ու մեր հայրենակիցները, որոնք կը պահանջեն Նիկոլ Փաշինեանի ու անոր վարչախումբին հեռացումը:

Պատերազմի պարտութեան, հողային զիջումի, խայտառակ անձնատուութեան, հինգ հազար նահատակներու, աւելի քան երկու հազար գերիներու եւ անհետ կորածներու գլխաւոր պատասխանատուութիւնը կրող իշխանութիւնները, սակայն, կը յամառին կառչած մնալ իրենց աթոռներուն ու շարունակել հայրենադաւ, պետականաքանդ ու ապազգային իրենց քաղաքականութիւնը: Աւելին: Երկուքուկէս տարի անընդհատ Ժողովրդավարութենէ ճառող վարչախումբը առաջին հերթին ի՛նք հարուածեց, սպաննե՛ց ժողովրդավարութիւնը, երբ մերժեց կանխահաս ընտրութիւն կազմակերպել, ուր ժողովուրդը իր ազատ կամքով, իր քուէո՛վ պիտի որոշէր իշխանութեան ու երկրին ապագան:

Յստակ է, չկայ կանխահաս ընտրութիւն, ժողովրդավարութեան քաղաքակիրթ ճանապարհը փակուած է, հետեւաբար կը մնայ մէկ ճանապարհ. ժողովրդային բողոքի տարբեր ելոյթներով պարտադրել ժողովուրդին ազատ կամքը:

Արեւմտեան Եւրոպայի դաշնակցական ամբողջ ընտանիքը իր ձայնը միացուցած Հայաստանի մեր ընկերներուն ու շարքերուն, անվերապահ զօրակցութիւն կը յայտնէ վաղուան հանրահաւաքին, այն խիստ համոզումով, որ ներքին թէ արտաքին ճակատի վրայ հեղինակազրկուած վարչախումբին ներկայութիւնը առաւել դիւրաբեկ կը դարձնէ արդէն իսկ փխրուն մեր ազգային անվտանգութիւնը:

Առ այդ, ներկայ անցանկալի իրավիճակէն դուրս գալու, վերականգնելու եւ վերակազմակերպուելու նախապայմանը նոր իշխանութիւններու ձեւաւորումն է, զոր արդարօրէն կը պահանջեն Հայաստանի մեր ընկերները եւ մեր հայրենակիցները: Հայրենիքը լուրջ վտանգուած է, իշխանութեան փոփոխութիւնը անվիճելի, կենսական պահանջ է, փրկարար միակ ելքն է»։:

ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի Կեդրոնական Կոմիտէ

yerkirmedia.am

1